211652_close_icon
views-count2861 դիտում article-date 21:45 16-06-2016

Կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի ցանքատարածքները

Հունիսի 16-ին, ժամը 20.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.10-ից մինչև 14.17-ը տեղացած կարկուտից Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում վնասվել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ (մոտ 25 հա): Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին: Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:

Նմանատիպ նյութեր