211652_close_icon
views-count8379 դիտում article-date 23:55 04-06-2016

Կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ցանքատարածքները

Հունիսի 4-ին, ժամը 17.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.42-ից մինչև 17.51-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ցանքատարածքները: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը: Նախնական տվյալներով գյուղում կարկուտից մասամբ վնասվել են ծիրանի (9 հա), խնձորի (7.5 հա), խաղողի (100 հա) այգիներ և ցորենի ցանքատարածքներ (23 հա): Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով: Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:

Նմանատիպ նյութեր