Լոռու մարզում անձրևները վնասներ են հասցրել
Հունիսի 16-ին, ժամը 14.45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում անձրևներից վնասվել են գյուղամիջյան 4 կամուրջ և մի քանի ճանապարհներ:
Դեպքի վայր է մեկնել Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ անձրևի պատճառով Սարչապետ գյուղի 1-ին փողոցում վնասվել է գազատար խողովակը (մոտ 15 մ), արմատախիլ է եղել մեկ ծառ, ջրալցվել է Զ. Բ.-ին պատկանող թիվ 7 տան բակը (300 քմ), ինչպես նաև 15-րդ փողոցի Ա. Մ.-ին պատկանող թիվ 5 տան նկուղը:
Դեպքի վայրում են գտնվել Սարչապետի գյուղապետ Բարոյանը և գյուղապետարանի աշխատակիցներ: