Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. հավկիթի չափ կարկուտը լուրջ վնասներ է հասցրել. տեսանյութ
Ուժեղ կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Լոռու մարզի Ստեփանավանի, Թումանյանի և Տաշիրի տարածաշրջանի համայնքներին: Հատկապես տուժել են Մեծավան, Ամրակից, Ագարակ, Լեջան, Բովաձոր, Դսեղ և Ծաթեր գյուղերը: Վնասի չափը դեռ հայտնի չէ, բայց անժխտելի է, որ բերքատու ծառերը վնասվել են: Տուժած համայնքներ է շտապել ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Աղբյուր՝ [url=hhttp://www.armnewstv.am/news/28496]armnewstv.am [/url]