Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Հունիսի 16-ին, ժամը 11.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 26/2 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի ննջասենյակի դուռը:
***
Հունիսի 16-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 98/2 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դուռը փակվել է, երեխաները (6 ամսեկան և 3 տարեկան) մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի ննջասենյակի դուռը:
***
Հունիսի 16-ին, ժամը 08.22-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան Խճուղի թիվ 55բ շենքի բնակարաններից մեկի պատշգամբի դուռը միջանցիկ քամուց փակվել է, քաղաքացին մնացել է պատշգամբում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի պատշգամբի դուռը:
← Վերադառնալ ցուցակին