211652_close_icon
views-count2458 դիտում article-date 16:19 16-06-2016

Մաշտոցի պողոտայում ավարտվել են լուսադիոդային լուսատուների տեղադրման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ՄԱԿ-ի զարգացման «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում ավարտվել են լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները: Մինչ այս, նույն ծրագրով նման լուսատուներ էին տեղադրվել նաև մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև Թաիրովի փողոցի ճանապարհահատվածում, «Հաղթանակ» կամրջի մայթեզրերին: Այս լուսատուները ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխանող լուսավորություն, ինչն էլ բխում է «Երևան քաղաքում փողոցային էներգաարդյունավետ լուսադիոդային լուսավորության համակարգ» նախագծի պահանջներից: Հիշեցնենք, որ Երևանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետման ծավալը:

Նմանատիպ նյութեր