211652_close_icon
views-count1339 դիտում article-date 19:30 05-11-2026

Աննա Վարդապետյանը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

2026 թվականի մարտի 25-ին կարգապահական վարույթ է հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ:

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 2-ին կայացած նիստում դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտման փաստերի առկայությունը:

Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ դատախազը պատշաճ չի իրականացրել դատախազական հսկողությունը, ժամանակին չի հարուցել քրեական հետապնդումը, վերաքննիչ բողոքը ներկայացրել է ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև, պարտավոր լինելով դիմումներն ու բողոքները ուսումնասիրել սահմանված ժամկետներում, այն չի կատարել:

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

 

Նմանատիպ նյութեր