3684 դիտում
13:52 30-12-2016
Աթենքի փողոցում, Բրազիլիայի հրապարակում և Ծիծեռնակաբերդի խճուղում ավարտվել են լուսադիոդային լուսատուների տեղադրման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում ավարտվել են Աթենքի փողոցի, Բրազիլիայի հրապարակի, Ծիծեռնակաբերդի խճուղու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի լուսավորության համակարգի էներգաարդյունավետ վերազինման և լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները:
Մինչ այդ, նույն ծրագրի շրջանակում լուսադիոդային լուսատուներ էին տեղադրվել մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին կապող Իսակովի պողոտայի, «Հաղթանակի» կամրջի, Մաշտոցի պողոտայի արտաքին լուսավորության համակարգերում: Արդյունքում արտաքին լուսավորության ցանցի արդիականացման շնորհիվ այդ հատվածներում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է ավելի քան 70%-ով: Էներգախնայող այս լուսատուներն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխան լուսավորություն, նպաստում ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը:
Աշխատանքների ֆինանսավորումն իրականացվել է նպատակային վերականգնվող ֆոնդի միջոցների հաշվին, որը համալրվում է ծրագրի շրջանակում իրականացված ցուցադրական նախագծերի արդյունքում գոյացող ֆինանսական խնայողություններից։
Ֆոնդում կուտակված ֆինանսական խնայողությունների հաշվին նախատեսվում է 2017 թվականին շարունակել Երևանի լուսավորության համակարգի արդիականացումը:
Նմանատիպ նյութեր
2458 դիտում
16:19 16-06-2016
Մաշտոցի պողոտայում ավարտվել են լուսադիոդային լուսատուների տեղադրման աշխատանքները
1180 դիտում
19:07 08-12-2022
Դեկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
370 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
373 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին