211652_close_icon

Ի՞նչ ընթացք ստացավ նախկին կնոջը, նրա քրոջը եւ մորը դանակահարած Հենրիկի գործը

views-count2497 դիտում article-date 15:00 16-06-2016
Հենրիկ Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մանկահասակ որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել էր իրեն այցելած նախկին կնոջ` Անի Գրիգորյանի հետ,որի ընթացքում դիտավորությամբ իր մոտ` բաճկոնի գրպանում պահած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Անի Գրիգորյանին, բաժանելու նպատակով միջամտած վերջինիս քրոջը` Հերմինե Գրիգորյանին և մորը` Լիաննա Գրիգորյանին: Անի Գրիգորյանին պատճառել է կյանքին վտանգ սպառնացող` առողջությանը ծանր վնաս, Հերմինե Գրիգորյանին առողջությանը կարճատև քայքայող թեթև վնաս, իսկ Լիաննա Գրիգորյանին առողջությունը կարճատև քայքայող վնաս: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը որոշել է քրեական գործով նշանակել դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր ամբուլատոր փորձաքննություն: Փորձաքննությունը հանձնարարել ՀՀ ԳԱԱ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի փորձագետներին: Փորձագետների պարզաբանմանն առաջադրել հետևյալ հարցերը. 1. Նկարագրված հանցավոր արարքը կատարելու պահին ամբաստանյալ Հենրիկ Հովհաննիսյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի /ֆիզիոլոգիական աֆեկտի/ վիճակում, թե ոչ: 2. Հանցավոր արարքը կատարելու պահին Հենրիկ Հովհաննիսյանը գտնվել է արդյոք այնպիսի հուզական վիճակում /հոգեկան լարվածություն, ֆրուտրացիա, շփոթվածություն, սթրես և այլն/, որը կարող էր էապես ազդել նրա գիտակցության և հոգեկան գործունեության վրա: 3. Ամբաստանյալ Հենրիկ Հովհաննիսյանը նախկինում և հանրորեն վտանգավոր արարք կատարելու պահին հոգեկան հիվանդությամբ տառապել է, թե ոչ, եթե այո, ապա ինչպիսի հիվանդությամբ է տառապել և երբվանից: 4. Եթե Հենրիկ Հովհաննիսյանը տառապել է հոգեկան հիվանդությամբ, ապա այդ հիվանդությունը զրկել է արդյոք նրան իր գործողություններին հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ընդունակություններից: 5. Հենրիկ Հովհաննիսյանը ներկայումս տառապում է որևէ հոգեկան հիվանդությամ, եթե այո, ապա ինչպիսի: 6. Հենրիկ Հովհաննիսյանը հարկադիր բուժման կարիք ունի, թե ոչ, եթե այո, ապա ինչպիսի:

Նմանատիպ նյութեր