211652_close_icon
views-count3719 դիտում article-date 16:58 05-12-2015

Ի՞նչ պատժի արժանացավ ննջարանում մորը ծեծած եւ նախկին կնոջ սիրեկանին դանակահարած Սամվելը

41-ամյա Սամվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, երաժշտության ձայնը ցածրացնելու հարցի շուրջ ննջասենյակում վիճաբանել է մոր` Գյուլնարա Գրիգորյանի հետ և վերջինիս առողջությանը թեթև վնաս հասցնելու դիտավորությամբ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ. Գրիգորյանի դեմքին, մատը մտցրել բերանը: Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Մարալիկ քաղաքի բնակիչ Մ. Դավթյանից լսելով իր նախկին կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու մասին՝ նշված հարցի շուրջ պարզաբանում կատարելու նպատակով տանից վերցնելով դանակ, գնացել է ՇՄ Ձորակապ գյուղ և հանդիպելով Մ. Դավթյանին՝ վիճաբանել է վերջինիս հետ, քաշքշել նրան և Մ. Դավթյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ նախապես իր հետ վերցրած դանակով 3 անգամ հարվածել է վերջինիս` որովայնի առաջնային պատի հատվածին` պատճառելով առողջությանը վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Սամվել Սամվելի Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնել մոր հետ հաշտվելու պատճառով:Եւ վճռել է Սամվել Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման՝ 3 /երեք/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, որը կրելու է ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Նմանատիպ նյութեր