1326 դիտում
14:26 16-06-2016
Սիրած աղջկան տեսնելու համար նրա տան դուռը կոտրած Ալենի պատմությունը ի՞նչ ընթացք ստացավ
Ալեն Ղափանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերուհուն` Լուսինե Կոստանյանին տեսնելու նպատակով այցելել է վերջինիս մոր` Աիդա Կոստանյանին պատկանող Գյումրի քաղաքի Լ.Մադոյան 34 հասցեում գտնվող տուն, սեղմել է զանգի կոճակը, սակայն որևէ մեկը չի արձագանքել:
Ենթադրելով, որ Լ.Կոստանյանը տանն է և դուռը չի բացում, վրդովվելով այդ հանգամանքից` բարձրացրել է նշված տան պարսպի վրա, մտել բակ և խախտելով Ա.Կոստանյանի բնակարանի անձեռնմխելիությունը, կոտրելով վերջինիս տան մուտքի դռան ապակին, Ա.Կոստանյանի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, սակայն համոզվելով ,որ տանը մարդ չկա` հեռացել է:
Հայտարարված հետախուզումից հետո հայտանբերվել է, որից հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Ալեն Ղափանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի /50.000 ՀՀ դրամի/ չափով:
Նմանատիպ նյութեր
2938 դիտում
15:05 17-09-2024
Պարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանից. Oragir.news
Այս բաժնից
874 դիտում
22:07 08-02-2025
Արամ Ա-ն իր օրհնությունն է տվել Լիբանանի կառավարությունում նախարար ընտրված Նորա Պայրաքթարյանին
916 դիտում
20:54 08-02-2025
Հայաստանը հաստատում է Լիբանանի հետ համագործակցությունն ամրապնդելու իր պատրաստակամությունը․ Փաշինյան