211652_close_icon
views-count4466 դիտում article-date 12:25 16-06-2016

Էդ «ազվերին» կերածներին հանգստացրեք, դե հելի հանգստացրա. մեծ կռիվ խորհրդարանում. կողմերից մեկը էլի Վարդան Այվազյանն էր

Այսօր խորհրդարանում   կառավարության ներկայացրած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրենքների նախագծերի փաթեթի ժամանակ մեծ կռիվ ծավալվեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի ու Հրանտ Բագրատյանի միջև: Վեճը կարող էր հասնել «համարները հանենք իջնենք ձոր» -ի, բայց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կողմերին չթողեցին բորբոքված պահին դուրս գալ դահլիճից ու դրսում հարաբերություններ պարզել: Այսինքն` Բագրատյանին, ում դահլիճը լքելով` Վարդան Այվազյանը նետեց` «հլը դուրս արի»: Ամեն ինչ սկսեց նրանից, որ, երբ Բագրատյանը խոսեց գյուղը դատարկելու մասին, Այվազյանը տեղից ռեպլիկ թողեց, Բագրատյանը սկսեց գոռգոռալ, Այվազյանը նորից արձագանքեց` «Հանգիստ նստի տեղդ, վունդերկինդ», Բագրատյանը նորից գոռգոռաց, Գալուստ Սահակյանը միջամտեց` «ընդմիջմանը կխոսեք, հիմա վախտը չէ», Բագրատյանն ասաց` «Դե զզվցրիք», Այվազյանը` «Էս ազվերին կերածներին հանգստացրեք հա, թե չէ ես կհանգստացնեմ»: Լեզվակռիվը եզրափակեց ՀՀ նախկին վարչապետը` Վարդան Այվազյանը` ասելով, «Դե հել հանգստացրու»:

Նմանատիպ նյութեր