7551 դիտում
10:25 16-06-2016
Գյուղապետը՝ իրեն «դուռակ լակոտ» անվանած մարզպետին. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին հարցրեց, թե չե՞ն պատրաստվում Տավուշի մարզպետին նկատողություն անել՝ համայնքների խոշորացմանը դեմ արտահայտված Բարեկամականի գյուղապետին «դուռակ լակոտ ա» ասելու համար։ Ինքը՝ գյուղապետ Գագիկ Աբազյանը, «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ մարզպետի հետ Ձեր հարաբերությունները վա՞տ են, պատասխանեց. «Ես իմ մասով կարող եմ ասել՝ շատ նորմալ հարաբերության մեջ եմ եղել, չեմ կարող ասել՝ իր հետ կապված ինչ կա։
Ընդհանրապես, ոնց որ ինքն ա կարծիք հայտնել, ես էլ իմ կարծիքն եմ հայտնել։ Ոչ մեկը չի կարա ինձ ստիպի, որ ես ուրիշ կարծիք հայտնեմ, ես իմ կարծիքին եմ մնալու միշտ։ Մարդը եթե կարծիք է հայտնել, ո՞նց կարելի է էդ ձևի բան ասել, ես չեմ հասկանում։ Ես շատ լավ հարաբերության մեջ եմ եղել էդ մաոդու հետ, չգիտեմ՝ ինքը ինչ խնդիր ունի։ Գյուղապետն ասաց, որ մարզպետը իր հետ զրույցում հերքել է, ասել է՝ ես նման բան չեմ ասել։ Գյուղապետն ուզում է լսել ձայնագրությունը, որից հետո կասի իր խոսքը. «Նենց չի, էլի, որ ես լռելու եմ»։ Ի դեպ, «ՀԺ»–ի լրագրողի ձայնագրության մեջ պարզ լսվում է մարզպետի վիրավորանքը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3037 դիտում
09:13 15-06-2016
Տավուշի մարզպետը համայնքների խոշորացմանը դեմ արտահայտված գյուղապետին անվանել է «դուռակ լակոտ». «Հայյկական ժամանակ»
1907 դիտում
19:31 10-02-2014
20-ամյա զինծառայողները բանակում գումարի դիմաց «Դուռակ» են խաղացել
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1495 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»