Հեղափոխական ընդդիմադիրներին հասցեագրված զգուշացման պես մի բան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում բացահայտված հանցավոր խմբի քրեական գործով արդեն տևական ժամանակ է, կարելի է ասել, որ քննություն չի ընթանում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս քրեական գործի շրջանակներում արդեն երկու ամսից ավել է՝ ոչ մի նոր զարգացում կամ գործընթաց չկա: Այնպիսի տպավորություն է, որ քրեական գործը քննող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական խումբն ընդամենը ժամանակ է ձգում: Այս ընթացքում միակ գործողությունը, որը քննչական մարմինն իրականացնում է, քրեական գործով կալանավորված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություններով դատարան դիմելն է:
Իրավապահ համակարգին մոտ կանգնած շրջանակները առավել հավանական են համարում, որ ԱԱԾ-ն ժամանակ կձգի, մինչև կլրանա նախաքննության ժամկետը՝ մեկ տարին: Այսինքն՝ նոյեմբերին նոր միայն քրգործը կուղարկվի դատարան: Արդյունքում դատավարությունը կհամընկնի 2017-ի ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանի հետ և կլինի հեղափոխական ընդդիմադիրներին հասցեագրված զգուշացման պես մի բան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]