211652_close_icon
views-count4704 դիտում article-date 21:45 15-06-2016

Ֆլորիդայի ոստիկանությունը հաստատել է օրերս հանգստյան գոտում կոկորդիլոսի կողմից հարձակման ենթարկված 2-ամյա երեխայի մահը

Ֆլորիդայի ոստիկանությունը հաստատել է օրերս Disney's Grand Floridian Resort & Spa հանգստյան գոտում կոկորդիլոսի կողմից հարձակման ենթարկված 2-ամյա երեխայի մահը: Այդ մասին հայտարարել է տեղի ոստիկանապետ Օրինջ Ջերրի Դեմինգսը: «Կասկած չկա, որ երեխան մահացել է, այժմ ոստիկանները ոչ թե փրկարարական աշխատանքներ են տանում, այլ երեխայի մարմինը գտնելու աշխատանքներ»։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ հայտնի հանգստյան գոտում գտնվող լճերից մեկի ափին կոկորդիլոսը հարձակվել էր հանգստացող զույգի երկու տարեկան երեխայի վրա և նրան լիճը տարել, երեխայի հայրը, ով այդ պահին նրա հետ է եղել փորձել է երեխային դուրս հանել կոկորդիլոսի երախից, սակայն չի կարողացել:

Նմանատիպ նյութեր