Ոմանց համար հետաքրքիր են պորտից ներքև գործողությունները. Վարդան Այվազյան-Վահե Էնֆիաջյան հակամարտությունը խոստանում է սպառվել
Ոմանց համար հետաքրքիր են պորտից ներքև գործողությունները:
Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` նկատի ունենալով իր ու Վահե Էնֆիաջյանի երեկվա կռիվը:
Վարդան Այվազյանը հստակեցրեց, որ քաղաքական բճության ու քաղաքական պապաների մասին իր ելույթ- պատասխանը վերաբերում էր Վահե Էնֆիաջյանին, եթե Էնֆիաջյանն իրեն է նկատի ունեցել՝ ասելով, որ «մեծ քիթ ունես, բայց քթածակ չունես»:
Ըստ հանրապետական պատգամավորի` գողությունից ու բարոյականությունից խոսում են դրանից զուրկ մարդիկ:
«Ինչ ասեմ, ջրիմուռի անեկդոտ կա, համենայնդեպս բաներ կա: Ես մոտավորապես 20 տարի է այս ԱԺ-ում եմ, իմ արժեքային համակարգն էլ գիտեք: Ես բացահայտ եմ ասում իմ ասածները, որևէ մեկին անհատական չեմ վիրավորել, ոչ էլ որեւէ մեկին փորձել եմ ինչ-որ դասեր տալ»,- ասաց Վարդան Այվազյանը:
Հիշեցնենք, որ երեկ հանրապետական պատգամավորը մեծ քթի մասին ակնարկներից հետո երրորդ կամ «անդեմ» ԲՀԿ-ականին անվանեց նաև ջերմոցի վարունգ և այլն: