Նախագահի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում Հայաստանի դեսպան
ՀՀ Նախագահի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք):
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվությա միջոցների հետ կապերի վարչությունից։