211652_close_icon
views-count2716 դիտում article-date 15:04 15-06-2016

Գարիկը ընկերների հետ պետհամալսարանում վիճաբանություն է սարքել, որն ավարտվել է դանակահարությամբ եւ տուժողին ծանր վնաս պատճառել

Գարիկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող հասարակական վայր հանդիսացող Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկի նախասրահում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով` նույն պահին նախասրահում գտնվող ուսանողների, ԵՊՀ աշխատակիցների և ներկա այլ անձանց նկատմամբ, վիճաբանել և կռվել է գործով չպարզված երկու անձանց հետ, որի ընթացքում վերջիններիս հետ միասին աղմկել է և բարձրաձայն հայհոյանքներ տվել: Նույն պահին կարգի հրավիրելու նպատակով նրանց է մոտեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանը և նկատողություն արել վերջինիս` պահանջելով դադարեցնել կռիվն ու հայհոյանքները: Գ. Ղազարյանը իր հետ գտնվող երկու անձանց հետ չդադարեցնելով խուլիգանական գործողությունները, շարունակելով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, կռվի է բռնվել Գոռ Խաչատրյանի հետ, հարվածներ հասցրել նրան, որից հետո կռվողներին է միացել Գոռ Խաչատրյանի համակուրսեցի Գ. Արսենյանը: Կռվողների ձայներից հավաքվել են նախասրահում գտնվող տարբեր անձինք, այդ թվում` ԵՊՀ անվտանգության պետ Մարտիրոս Աջաբյանը և նրա աշխատակիցները, ովքեր փորձել են դադարեցնել կռիվը, սակայն Գարիկ Ղազարյանը և նրա հետ գտնվող անձինք, չենթարկվելով նրանց պահանջներին, շարունակել են կռվել: Այդ ընթացքում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մուտքի դռներից, կռվողների աղմուկները լսելով, գործով չպարզված այլ անձանց հետ ներս է մտել Գոռ Խաչատրյանի մորաքրոջ որդի, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտական բաժնի 3-րդ կուրսի ուսանող Սարգիս Նազարեթյանը և տեսնելով, որ Գոռ Ղազարյանն ու նրա հետ գտնվող երկու անձինք կռվում են` Գոռ Խաչատրյանի հետ, նույնպես միացել են կռվին: Այդ ընթացքում Գարիկ Ղազարյանն իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող դանակով երեք անգամ դիտավորությամբ հարվածել է Սարգիս Նազարեթյանին` նրան պատճառելով ծանր վնաս: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այսինքն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին եւ 258 հոդվածի 4-րդ մասով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր