1672 դիտում
09:24 15-06-2016
Սյուրռեալիստական պատկեր Աշտարակում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Այս սյուրռեալիստական պատկերը հիշեցնում է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» այն դրվագը, երբ Արտաշես Ա արքայի մահից հետո նրա որդի Արտավազդը նախանձելով հոր փառքին՝ դժգոհել էր.
«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»։
Լուսանկարում պատկերված ավերակներին, որ վերաբերում են ոչ թե մ.թ.ա. 2-րդ դարին, այլ մեր օրերին, հանդիպել ենք Աշտարակ քաղաքի կենտրոնում։ Բարեբախտաբար, քաջքերը չկային, ինչպես ավանդապատման մեջ, որ զարմացած անցորդներին Արտավազդի ճակատագրին արժանացնեին ու արգելափակեին Մասիսի քարանձավում, դրա համար էլ շատերը լուսանկարվում էին լքված տան առաջ «բազմած» կահույքին նստած՝ գուցե երազելով նկարահանվել որևէ պատմական ֆիլմում կամ գոնե տեսահոլովակում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1624 դիտում
09:32 16-05-2014
Սոցիալական տխուր պատկեր․ Ազգ
1305 դիտում
10:55 12-09-2014
Միգրացիոն պատկեր. Արտագաղթի ակտուալությունը ոչ միայն Հայաստանում. տեսանյութ
3053 դիտում
16:45 09-11-2014
Անհավանական պատկեր` գունավոր ավազի օգնությամբ. տեսանյութ
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1495 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»