211652_close_icon
views-count1308 դիտում article-date 10:55 12-09-2014

Միգրացիոն պատկեր. Արտագաղթի ակտուալությունը ոչ միայն Հայաստանում. տեսանյութ

Միգրացիան, կամ ինչպես Հայաստանում է ընդունված ասելը` արտագաղթը ամենից առաջ ընտրություն է, գրեթե այնպես ինչպես ընտրում են ամուսին կամ մասնագիտություն, բայց միեւնույն ժամանակ այդ ընտրությունը արդարացնում տարբեր պատճառաբանություններով: Դրանք կան, բայց գլխավորը երեւույթների ընկալումն է: Աշխարհում միգրացիայի հոսքերը հաշվելու ճշգրիտ գործիքներ դեռեւս չկան, ոչ մեկը չի կարող հստակ թվերով պնդել, թե որքան մարդ է գնում երկրից: Հայաստանում միգրացիայի մասին հայտարարությունները էմոցիոնալ են ու օգտագործվում են երեք հիմնական տվյալները` Սահմանային անցակետերում մարդկանց քանակը, օդակայանի մարդաշատությունն ու բնակավայրերի չվառվող լույսերը, մինչդեռ միգրացիայի թվերը հայտնվում են սոցիոլոգիական հարցումներում: Հայաստանից հեռացողների մեջ բավական մեծ քանակ են կազմում աշխատանքային միգրանտները, որոնք գնում են հիմնականում Ռուսաստան, մնացած մասը Եվրոպական երկրներ ու ԱՄՆ: Համաշխարհային բանկի տվյալի համաձայն` 2007 թվականին Հայաստանից հեռացել էր 136 հազար մարդ, 2012-ին` 50 հազար: Գրեթե 3 անգամ պակաս: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33518]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր