Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 14-ին
1225 թ. – Կոստանդին պայլը իր 13-ամյա որդի Հեթումին ամուսնացրեց Զապել թագուհու հետ և նրան հռչակեց Կիլիկիայի թագավոր:
1712 թ. – ծնվել է Սայաթ-Նովան, հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ (մահ. 1795 թ.):
1777 թ. – հաստատվեց ԱՄՆ-ի դրոշի առաջին տարբերակը:
1807 թ. – Ֆրիդլանդ քաղաքի (ներկայումս Պրավդինսկ) մոտ ֆրանսիական զորքը Նապոլեոն Բոնապարտի հրամանատարությամբ պարտության մատնեց ռուսական զորքին:
1869 թ. – հիմնվեց Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը:
1915 թ. – երիտթուրքերը Կարինում իրականացրեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր:
1928 թ. – ծնվել է Չե Գևարան, Կուբայի հեղափոխական գործիչ (մահ. 1967 թ.):
1985 թ. – ստորագրվեց Շենգենյան համաձայնությունը:
1986 թ. – մահացել է Խորխե Լուիս Բորխեսը, արգենտինացի նշանավոր գրող, (ծն. 1899 թ.):