211652_close_icon
views-count1013 դիտում article-date 20:15 14-06-2016

Չինաստանի Նինգպո և Հայաստանի Կապան քաղաքները դարձան քույր քաղաքներ

Հունիսի 9-ին Չինաստանի Ճըձյանգ նահանգի Նինգպո քաղաքում տեղի է ունեցել Չինաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների սննդի փառատոնը և ցուցահանդեսը, իսկ հունիսի 10-ին Չինաստանի ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների կառավարիչների և քաղաքապետերի երրորդ համաժողովը։ Վերոնշյալ միջոցառումներին մասնակցել են Նինգպոյի հետ քույր քաղաքի կարգավիճակ ունեցող 10-ից ավելի քաղաքների ղեկավար ներկայացուցիչներ։ Մասնակցել է նաև Հայաստանի Կապան քաղաքի պատվիրակությունը` քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ։ Միջոցառման շրջանակներում Նինգպոյի քաղաքապետ Թանգ Յիձյունը և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ստորագրել են երկու քաղաքների միջև բարեկամական փոխգործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։

Նմանատիպ նյութեր