211652_close_icon
views-count1065 դիտում article-date 18:01 14-06-2016

«Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառ՝ Երևանի քաղաքապետարանում

Թարգմանչաց տոնի առթիվ հունիսի 15-ին և 16-ին սիրով հրավիրում ենք Երևանի քաղաքապետարան` մասնակցելու ժամը 11:00-ից մեկնարկող «Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառին: Միջոցառման ընթացքում տեղի կունենան շնորհանդեսներ, կներկայացվեն նոր հրատարակված մանկական, մասնագիտական, գեղարվեստական գրքեր, թարգմանություններ: Ցուցահանդես-տոնավաճառին ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերելու դասական ու արդի գրականության լավագույն նմուշներ, իսկ ժամը 20:00-ից՝ վայելելու գրական բոհեմ համերգ-երեկո՝ պոետների, երգիչ-երգահանների ու ասմունքողների մասնակցությամբ: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր