1384 դիտում
17:17 14-06-2016
Սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրեր` սիրիահայ ընտանիքներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են համակողմանի աջակցություն տարաբնույթ ծրագրերը սիրիահայ ընտանիքներին:
2016 թվականի սկզբից մինչ օրս սոցիալական աջակցություն է տրամադրվել շուրջ 395 կարիքավոր սիրիահայ ընտանիքի, ևս 67 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում: Ընդհանուր առմամբ՝ Երևան համայնքի կողմից 2012 թվականի հունվարից 2016 թվականի մայիս ամիսը ներառյալ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվել է շուրջ 5400 սիրիահայ ընտանիք, որոնցից 469 ընտանիքի տրամադրվել են դրամական օգնություններ՝ շուրջ 12 մլն դրամի չափով, իսկ 2846 ընտանիքի՝ տարաբնույթ կենցաղային և նյութական աջակցություն, ևս 2100 ընտանիքի՝ պարենային աջակցություն: Կատարված աշխատանքները ներկայացվել են ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին», արժանացել հանձնաժողովի դրական գնահատականին: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են նաև սիրիահայ երեխաները:
Մայրաքաղաքի ՆՈՒՀ-երում ընդհանուր առմամբ արտահերթ հիմունքներով ընդգրկված են շուրջ 169 սիրիահայ երեխաներ, որոնցից ավագ խմբերի դպրոց գնացող 68 երեխաների նվիրաբերվել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
Սիրիահայ երեխաների համար կազմակերպվել են տարաբնույթ կրթամշակութային միջոցառումներ: 2016 թվականի նախորդ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ է դիմել շուրջ 973 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բժշկական օգնություն և սպասարկում։ Թվարկված բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:
Նմանատիպ նյութեր
1019 դիտում
15:33 03-09-2014
Սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրեր`սիրիահայ ընտանիքներին
1211 դիտում
12:23 10-09-2015
Սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրեր` սիրիահայ ընտանիքներին. լուսանկարներ
2126 դիտում
16:17 20-09-2016
Շարունակվում են սիրիահայ ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը
Այս բաժնից
604 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
814 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
829 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են