2084 դիտում
16:17 20-09-2016
Շարունակվում են սիրիահայ ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են համակողմանի աջակցության տարաբնույթ ծրագրերը սիրիահայ ընտանիքներին:
2016 թվականի սկզբից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական աջակցություն է տրամադրվել 1018 կարիքավոր սիրիահայ ընտանիքի, ևս 106 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում:
Նույն թվով երեխաներ էլ արտահերթ հիմունքներով հաճախում են մայրաքաղաքի նուհեր, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են 319, իսկ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում` 25 աշակերտներ, որոնցից 8-ը պետպատվերի շրջանակում: Սիրիահայ երեխաները մշտապես ակտիվորեն մասնակցում են համաքաղաքային կրթամշակութային միջոցառումներին:
Նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ են դիմել 1454 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն:
Թվարկված բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:
Նմանատիպ նյութեր
1583 դիտում
12:24 25-09-2017
Շարունակվում են սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը
1013 դիտում
16:49 19-01-2016
Սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը կշարունակվեն նաև 2016 թվականին
980 դիտում
15:33 03-09-2014
Սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրեր`սիրիահայ ընտանիքներին
Այս բաժնից
568 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը