1019 դիտում
15:33 03-09-2014
Սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրեր`սիրիահայ ընտանիքներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են սիրիահայ երեխաների, ինչպես նաև սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը: 2014 թվականի հունվար–օգոստոս ամիսներին բնակարանային վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման և այլ նպատակներով դրամական աջակցություններ են տրամադրվել 79 ընտանիքների: Եվս 355 ընտանիքի հատկացվել են կենցաղային իրեր, հագուստեղեն, կոշկեղեն ու գրենական պիտույքներ:
Պարենային աջակցություն է ցուցաբերվել 283 ընտանիքների: Երևանի զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառվել են 34 սիրիահայեր, փաստագրվել են 11-ը: Հաշվետու ժամանակահատվածում 35 քաղաքացիներ ձեռք են բերել կենսաթոշակի իրավունք: 4 երեխա ուղարկվել է Ճամբար։
Սիրիահայ երեխաները մշտապես մասնակցել են մշակութային տարբեր միջոցառումների, անվճար այցելել են թանգարաններ և մշակութային այլ օջախներ, 113 փոքրիկներ, հիմնականում արտահերթ հիմունքներով, ընդունվել են ՆՈՒՀ-եր:
2014 թվականի առաջին 8 ամիսներին քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել թվով 1620 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։
Նմանատիպ նյութեր
1211 դիտում
12:23 10-09-2015
Սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրեր` սիրիահայ ընտանիքներին. լուսանկարներ
1381 դիտում
17:17 14-06-2016
Սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրեր` սիրիահայ ընտանիքներին
2126 դիտում
16:17 20-09-2016
Շարունակվում են սիրիահայ ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը
Այս բաժնից
667 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
487 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
880 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ