1848 դիտում
09:57 14-06-2016
Շիրակի մարզպետը սևեռվել է զուգարանների ու հավաքարարների վրա. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով Շիրակի մարզպետ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը երջանիկ անտեղյակության մեջ է։ Մարզպետ նշանակվելուց հետո նա, չգիտես ինչու, իր ողջ ներուժով սևեռվել է զուգարանների ու հավաքարարների վրա, գյումրեցիների խոսքերով՝ «գործը թողած, ընկեր Հովսեփը թիթեռ կնկարե»։
Այսպես, հունիսի 8-ին մարզպետը այցելել էր «Գյումրու Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, գոհունակություն հայտնել դիսպանսերի ընդհանուր վիճակից, հատկապես տիրող մաքրությունից։ Հովսեփ Սիմոնյանը առանձնացրել էր հատկապես զուգարանների մաքրությունը:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նշանակվելուց հետո՝ մարտի 16-ին, երր Հովսեփ Սիմոնյանը հանդիպել էր մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, հասցրել էր սպառնալ հավաքարարներին. «Իմ կողմից կլինեն այցելություններ դպրոցներ, կայցելեմ նրա համար, որ բարձրացնեմ ձեր՝ տնօրենների հեղինակությունը մաքրողի վատ մաքրելու համար ոչ թե ձեզ դիտողություն կանեմ, այլ մաքրողին կասեմ, որ իր պարտականությունը լավ չի կատարել»։ Ահա այսպիսի «հոգսաշատ» առօրյա ունի Շիրակի մարզպետը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1767 դիտում
12:38 13-05-2014
Թուրքական մամուլը սևեռվել է Օլանդի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչի վրա. Ermenihaber.am
2734 դիտում
10:13 26-03-2019
Արմավիրի մարզպետը անձամբ ստուգում է մարզի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների զուգարանների վիճակը․ «Ժամանակ»
4242 դիտում
10:19 26-05-2016
Դաշնակցական մարզպետը դպրոցների տնօրեններին հրամայել է վերադարձնել արտագաղթածներին. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1330 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»