1721 դիտում
09:29 14-06-2016
Գյուղնախարարությունը ոչ թե Կատաֆալկա, այլ ավտոբուսի կմախք կկրճատի, որը գրանցել էր որպես մետաղի ջարդոն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.««Գյուղատնտեսության նախարարը կկրճատի 1982 թվականի Կատաֆալկա» վերնագրով armtimes.com-ը կիրակի օրը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ծառայողական ավտոմեքենաների կրճատման վերաբերյալ կայքին ուղարկած հարցման պատասխանը։
Նախարարը նշել էր, որ ՀՀ կառավարություն ներկայացվել է առաջարկություն կրճատել նաև նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին, բաժնետիրական ընկերություններին և պետական հիմնարկներին պատկանող թվով 769 ծառայողական ավտոմեքենաներից 134-ը։ Նախարարության տրամադրած ցանկում ամենազարհուրելի կրճատումը նախատեսված էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում։ Այստեղ պատրաստվում էին կրճատել 1982 թվականի արտադրության Կատաֆալկա (հուղարկավորության մեքենա)։
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից armtimes.com-ին երեկ տեղեկացրին, որ իրականում սխալմամբ է մեքենաների ցանկում գրվել «Կատաֆալկա», դրա փոխարեն պետք է ավտոբուսի կմախք լիներ։ Իսկ թե ինչ մակնիշի ավտոբուս է եղել դա, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում չեն կարողացել պարզել, միայն նշեցին, որ ավտոբուսի կմախքը գտնվում է «Հայջրմուղկոյուղու» Ստեփանավանի տեղամասի տարածքում։ Մեր հարցին որքա՞ն գումար է հատկացվել այս կմախքի պահպանման, ապահովագրման և տեխզննման համար, ընկերությունից պատասխանեցին, որ ավտոբուսի կմախքն իրենք ընդունել են որպես մետաղի ջարդոն և հետևաբար պահպանման կամ ապահովագրական ծախսեր չեն արել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1137 դիտում
12:16 20-11-2014
Ավտոտնակից գողացել են 150 կգ պղնձի ջարդոն
15607 դիտում
10:21 18-01-2020
Մարգահովիտի համայնքապետը մտադիր է ամռանը «կատաֆալկա» գնել․ «Փաստ»
7093 դիտում
09:25 14-06-2017
«Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1762 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1516 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»