211652_close_icon
views-count1098 դիտում article-date 12:16 20-11-2014

Ավտոտնակից գողացել են 150 կգ պղնձի ջարդոն

Նոյեմբերի 17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնից Թումանյանի բաժին նյութեր են ստացվել նոյեմբերի 16-ին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Վոլոդյա Գ.-ի, Դավիթ Բ.-ի, Վահե Պ.-ի, Արթուր Շ.-ի և Գարիկ Ք.-ի կողմից «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքում վաճառելու նպատակով, Ալավերդի քաղաքից պղնձի ջարդոն տեղափոխելու վերաբերյալ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, պարզվել է, որ նոյեմբերի 15-ի գիշերը 1991 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1993 թ. ծնված Արթուր Շ.-ն, կախովի փականը կոտրելով, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի թիվ 2/4 շենքի բակում գտնվող, 1972 թ. ծնված Արման Գ.-ին պատկանող ավտոտնակից գողացել են շուրջ 150 կգ պղնձի ջարդոն: Արման Գ.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել: Նոյեմբերի 18-ին նա նշվածի մասին տվել է հաղորդում: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

Նմանատիպ նյութեր