1453 դիտում
09:10 14-06-2016
ՀՀ իշխանությունները ՀՕՊ համաձայնագիրն ԱԺ-ում անցկացնելու հեշտ ձև են գտել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշել են մինչև սեպտեմբեր հետաձգել «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկումը ՀՀ Ազգային ժողովում: Ինչպես հայտնի է՝ այդ համաձայնագիրը դեռևս հունիսի 3-ին քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և դրական եզրակացությամբ ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: Սակայն վերջին` հունիսի 6-ից 9-ը տեղի ունեցած քառօրյայում այն այդպես էլ չքննարկվեց:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն չի քննարկվելու նաև երեկվանից մեկնարկած ԱԺ արտահերթ նիստերի ժամանակ, և խորհրդարանն այդ փաստաթղթին կանդրադառնա սեպտեմբերին միայն: Բանն այն է, որ այս համաձայնագիրը ընթացիկ ամսում պետք է քննարկվի ՌԴ պետդումայում, որից հետո ՀՀ իշխանությունների համար ավելի հեշտ կլինի փաստաթուղթը խորհրդարանում «անցկացնել»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8694 դիտում
22:00 26-09-2015
Ուկրաինացիները գտել են ավտոմատ Կալաշնիկովը լիցքավորելու հեշտ ձևը (տեսանյութ)
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1495 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»