Վստահ եմ, որ ՀՀ իշխանություններն ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացնել չեն պատրաստվում. Մոդեստ Կոլերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս քաղաքագետ, REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական լրատվամիջոցներով հնչող հակահայկական հայտարարություններին:
«ԵՄ-ՀՀ համաձայնագիրը ներքին առումով խնդրահարույց է, այն չի իրականացվի, իսկ եթե սկսի իրականացվել, ապա դա կլինի հայկական տնտեսության վերջը: Հայաստանի ցանկացած հակառակորդ, թշնամի կցանկանա, որպեսզի այդ համաձայնագիրը լինի: Ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ համաձայնագրին վերաբերում են ոչ թե որպես թղթի, կամ այբուբենի, որը պետք է տառ առ տառ իրականացնեն, այլ որպես քաղաքական հռչակագիր, որն ամբողջովին իրականացնել չեն պատրաստվում»,- ասել է նա:
Կոլերովը նաև նշել է, որ «...եթե ՌԴ-ում այդպես ուշադրությամբ հետևեին նրան, ինչ գրում են հայկական ԶԼՄ-ները, ապա մենք այստեղ վաղուց խելագարված կլինեինք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]