211652_close_icon
views-count4100 դիտում article-date 23:46 13-06-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 13-ին

1525 թ. – Մարտին Լյութերն ամուսնացավ նախկին միանձնուհի Կատարինա ֆոն Բորի հետ: 1878 թ. – սկսվեց Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերով հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու նպատակով, և որից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ «Հայկական հարց» եզրույթով: 1899 թ. – ծնվել է Ակսել Բակունցը, հայ նշանավոր գրող (մահ. 1937 թ.): 1951 թ. – ծնվել է Փիթեր Բալաքյանը, ամերիկակահայ գրող, («Ճակատագրի սև շունը», «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն եւ Ամերիկայի արձագանքը»): 1956 թ. – ծնվել է Յուրի Վարդանյանը, հայտնի հայ ծանրամարտիկ, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն, 43 տարբեր ռեկորդների հեղինակ: 1997 թ. – Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում «Սահման» ֆիլմի Uphaar Cinema կինոթատրոնում պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացավ 59 մարդ, 103-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ: 2005 թ. – Ըստ Եվրամիության որոշման՝ իռլանդերենը դասվեց Եվրամիության պաշտոնական լեզուների շարքը. իռլանդերեն խոսում են Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: 2009 թ. – Թեհրանում երկրի նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթելուց հետո սկսվեցին զանգվածային անկարգություններ:

Նմանատիպ նյութեր