Շիրակի մարզում հայտնաբերվել է օձ
Հունիսի 13-ին, ժամը 16.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու 4-րդ տան բակում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: