211652_close_icon
views-count3809 դիտում article-date 21:46 13-06-2016

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2015 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ փաստաթղթով նախատեսվում է կողմերի միջեւ փոխադարձ առեւտրում մաքսատուրքի դրույքաչափերի նվազեցում: Մասնավորապես համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո որոշ ապրանքների հանդեպ նախատեսվում է կիրառել 0 տոկոս մաքսատուրք: Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Նմանատիպ նյութեր