211652_close_icon
views-count13500 դիտում article-date 15:20 13-06-2016

Անանուն հոդվածագիրներին, խմբագիրներին և կուրատորներին խորհուրդ կտանք կենտրոնանալ սեփական ընտանիքների ու ազգականների` հայտնի ու անհայտ խնդիրների վրա. Իվետա Տոնոյան. Lurer.com

Օրերս լրատվական կայքերից մեկում հրապարակված «Գագիկ Ծառուկյանն ու նրա երկու խնամիները» հոդվածի առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: «Հայաստանյան լրատվական իրականության մեջ, անկախություն ձեռք բերելուց ի վեր, կա մի ավանդույթ` որևէ պատվերի դեպքում (ունենա այն քաղաքական, կոմերցիոն, մասնավոր թե այլ մոտիվացիա), երբեք չանդրադառնալ ընտանիքներին և ներընտանեկան հարաբերություններին: Պարկեշտությունից դուրս է համարվել` ընտանիքներին ներքաշել տարբեր խարդավանքների մեջ: Նույնիսկ կոշտ պատվերի դեպքում սովորաբար կեղծիք, սուտ և էժան բամբասանք չեն տպագրել այս կամ այն գործչի, անհատի ընտանիքի մասին: Այս ավանդույթի խախտումը նույնիսկ համատարած բարոյալքման պայմաններում պետք է որ անթույլատրելի լիներ, և դրանց հեղինակները պետք է չզարմանան կոշտ արձագանքից: Մանրամասներն` [url=http://lurer.com/?p=225475&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր