211652_close_icon
views-count12456 դիտում article-date 16:31 11-12-2016

Իվետա Տոնոյան. Այդ մարդն ուշագնաց է եղել մինչ Գագիկ Ծառուկյանի տեղ հասնելը. Lurer.com

Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/11/103740/]տեղեկացրել էինք[/url], այսօր Գագիկ Ծառուկյանն այցելել էր Գյումրի, ուր նրան դիմավորելու համար հոծ բազմություն էր հավաքվել, հրմշտոց էր տեղի ունեցել և որի ժամանակ էլ մի տղամարդ մահացել է: «Լրատվամիջոցների իմ սիրելի գործընկերներին պիտի խնդրեմ տեղեկատվական սպեկուլյացիայով չզբաղվել հերթական անգամ, որովհետև ինչպես ես, այնպես էլ այնտեղ ներկա հազարավոր մարդիկ տեսել են, որ այդ մարդը ուշագնաց է եղել մինչ Գագիկ Ծառուկյանի տեղ հասնելը»,- [url=http://lurer.com/?p=241200&l=am]ԼՈւՐԵՐ.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը` հավելելով, որ մինչ պարոն Ծառուկյանի մեքենայից իջնելն անգամ բոլորը գիտեին, որ նման միջադեպ է եղել, և տեղում փորձում էին օգնություն ցույց տալ: «Եվս մեկ անգամ հորդորում եմ իմ գործընկերներին՝ պետք չէ ակնհայտ ապատեղեկատվություն տարածել: Ի դեպ, պարոն Ծառուկյանը հենց տեղեկացավ միջադեպի մասին, անմիջապես հանձնարարեց վաղը ֆինանսական աջակցություն տրամադրել Ներսես Մելքոնյանի ընտանիքին»,- ասաց Տոնոյանը: Աղբյուրը՝ [url=http://lurer.com/?p=241200&l=am]Lurer.com[/url]

Նմանատիպ նյութեր