Գոհարը վրեժխնդիր լինելու նպատակով ինչի՞ մեջ է մեղադրել Արեւիկին ու «կրակն» ընկել
Գոհար Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն, այն է` նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, թե իբր իր ծանոթ Արևիկ Վարդանյանը գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր տանը բռունցքով հարվածել և ֆիզիկական ցավ է պատճառել իրեն:
Այսինքն, Գոհար Հարությունյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 333 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: