Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 11-ին
1496 թ. – Քրիստափոր Կոլումբոսը ավարտեց իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը: Իսպանիայում նա հայտարարեց, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա կղզի:
1580 թ. – իսպանացի կոնկիստադորները հիմնեցին Բուենոս Այրեսը:
1770 թ. – ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնագործեց կորալյան Մեծ Արգելախութը:
1864 թ. – ծնվել է Ռիխարդ Շտրաուսը, գերմանացի նշանավոր երգահան և դիրիժոր (մահ. 1949 թ.):
1910 թ. – ծնվել է Ժակ Իվ Կուստոն, ֆրանսիացի հանրահայտ օվկիանոսագետ և ճանապարհորդ (մահ. 1997 թ.):
1963 թ. – Սայգոնում ինքնահրկիզվեց բուդդիստ կրոնավոր Տհիտ Կուանգ Դիկը:
1965 թ. – Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Բիթլզ խմբի անդամներին պարգևատրեց Բրիտանական կայսրության շքանշանով: