Աշխարհի ամենաթանկ թեյը կոչվում է Դահունպաո, որը չինարենից թարգմանաբար նշանակում է «Մեծ կարմիր խալաթ»
Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր՝ մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից։
100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առևտրական նավերով։ 1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից։
18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութ և թեյարաններ։ Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812 թ. Նապոլեոնի արշավանքից հետո։
1818 թ. մշակում են Նիկիտինյան այգում, 19-րդ դ. երկրորդ կեսից այն սկսում են մշակել Սև ծովի Կովկասյան ափերին։
Աշխարհի ամենաթանկ թեյը կոչվում է Դահունպաո, որը չինարենից թարգմանաբար նշանակում է «Մեծ կարմիր խալաթ»:
Այն պատկանում է ուլունների շարքին (ուլունը թեյի տեսակ է, որն ունի շատ սուր համ և բուրմունք): «Մեծ կարմիր խալաթ» -ը ստանում են 6 տարբեր տեսակի թեյի տերևներից:
Թեյի գինը 1կգ-ի համար կազմում է 685.000 ամերիկյան դոլար: