Քաղաքացուն դուրս են բերել վերելակից
Հունիսի 11-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի 1-ին մուտքի վերելակում (1-ին և 2-րդ հարկերի մակարդակում) քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին արգելափակվել է 8-րդ մուտքի վերելակում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացի Թ. Բ.-ին (ծնված 1936 թ.):


