211652_close_icon
views-count2590 դիտում article-date 14:57 11-06-2016

Նախկին կնոջ ննջասենյակ մուտք գործելու 7-ից ավելի փորձեր կատարած Ռուբենը ինչպե՞ս պատժվեց

Ռուբեն Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա նախկին կնոջ` Նարինե Հովհաննիսյանի տանը գիշերելու նպատակով վերջինիս կամքին հակառակ տան ննջասենյակի պատուհանը հրել-բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նրա բնակարան: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը` վճռել է Ռուբեն Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վեց դրվագ, 34-147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկ դրվագ և 177-րդ հոդված 1-ին մասով նախատեսված մեկ դրվագ հանցագործությունների կատարման մեջ. նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով 200 000/երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր