211652_close_icon

Կինը գողացել էր ուղևորուհու դրամապանակը

views-count828 դիտում article-date 14:24 01-06-2015
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 26 երթուղու միկրոավտոբուսում գողացել են ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 57.000 դրամ և բանկային քարտեր: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ դրամապանակը գողացել է 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր