211652_close_icon
views-count2306 դիտում article-date 11:21 11-06-2016

Ոմանց ձեռնտու է, որ գործարարները ներգրավված լինեն «սև» կամ «գորշ» սխեմաների մեջ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե մարդը ստանում է ամիսը մեկ, թեկուզ երկու կամ երեք միլիոն դրամ և մուծում է հարկերը, նա, միևնույն է՝ կմնա միջին խավ։ Այո, նա չի ամաչի աշխատանքից տուն գալ, ընտանիքը կուշտ և հագնված կլինի, բայց որևէ «ավելորդություն» նա իրեն, միևնույն է, չի կարողանա թույլ տալ։ Իսկ «բարձր խավը» Հայաստանում այն մի քանի տասնյակ ընտանիքներն են, որոնք ստանում են ամիսը հարյուր հազարավոր դոլար եկամուտ, բայց մուծում են նույնքան հարկեր, որքան մուծում են միջին և չքավոր խավի ներկայացուցիչները։ Եթե կառավարությունն իսկապես ուզում է բարելավել մինչև 200 հազար աշխատավարձ ստացող մարդկանց նյութական վիճակը, ապա նա պիտի ոչ թե փորձի գումարներ խլել բարեխիղճ հարկատուներից, այլ կազմակերպի վերոհիշյալ մի քանի տասնյակ ընտանիքներից նորմալ, օրինական հարկահանություն, և ամեն ինչ տեղը կընկնի։ Թե՞ ոմանց ձեռնտու է, որ բոլոր գործարարները ներգրավված լինեն «սև» կամ «գորշ» սխեմաների մեջ։ Այդպես ավելի՝ վերահսկելի են»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր