Մովսես Հակոբյանը մոտ ժամանակներս կարող է ազատվել պաշտոնից. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով, մոտ ժամանակներս աշխատանքից կարող է ազատվել ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, որի գործունեությունը տարբեր պատճառներով չի բավարարում իշխանություններին:
Մեծ հավանականությամբ Մովսես Հակոբյանին այդ պաշտոնում կփոխարինի ԼՂՀ պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը:
Ուշագրավ է, որ Մ. Հակոբյանն ու Լ. Մնացականյանը բավական լարված հարաբերություններ ունեն և, կարծես, հատուկ որոշել են ավելի վատթարացնել այդ հարաբերությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]