3092 դիտում
09:39 14-09-2016
Ադրբեջանական հաքերները գրոհ են կազմակերպում. կիրառելու են դիֆեյսի մեխանիզմը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված միջոցառումները անհանգստացրել են ադրբեջանցիներին։ Մասնավորապես՝ տեղեկատվական անվտանգության Հայաստանի մասնագետները ինֆորմացիա ունեն, որ ադրբեջանցիները պատրաստվում են այդ օրը կոտրել և վնասել որոշ պաշտոնական կայքեր և էլեկտրոնային լրատվամիջոցներ՝ իբր այդպիսով հարամելով «ազգային միասնության» տոնակատարությունների շարքը։
Խոսակցություններ կան, որ այս անգամ խոսքը ոչ թև ավանդական դարձած կայք կոտրելու մասին է, երբ կայքը պարզապես դադարում է աշխատել, այլ հիմա ադրբեջանցիները որոշել են դիֆեյսի մեխանիզմը կիրառել։ Սա նշանակում է, որ կայքերը կշարունակեն աշխատել, սակայն նրանց գլխավոր էջերը կուղղորդվեն դեպի ադրբեջանցիների ուղղորդած լինկերը։ Իսկ այդ լինկերում տեղադրված են լինելու Ռամիլ Սաֆարովի հերոսացած նկարները՝ համապատասխան տեքստով. ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի խոսքն ուղղված հայ գեներալներին։
Մեր տեղեկություններով, սակայն, Հայաստանի տեղեկատվական ոլորտի անվտանգության մասնագետներն արդեն ունեն համապատասխան ինֆորմացիան և նույնիսկ մշակել են մեխանիզմը ինչպես խուսափել ադրբեջանական գրոհից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2952 դիտում
10:11 11-06-2016
Մովսես Հակոբյանը գտել է կոռուպցիան բացառելու մեխանիզմը. «Չորրորդ իշխանություն»
4208 դիտում
09:38 06-10-2016
Վերականգնվում է չարաբաստիկ «գույք պարտքի դիմաց» մեխանիզմը. «Չորրորդ իշխանություն»
3850 դիտում
10:36 09-02-2019
Ֆեյքային գրոհ են կազմակերպում Արամ Սարգսյանի դեմ. «Փաստ»
Այս բաժնից
1477 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1783 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8880 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին