211652_close_icon
views-count3312 դիտում article-date 09:54 11-06-2016

Մշակույթի նախարարությունը 35 մլն 319 հազար դրամի վնաս է պատճառել պետբյուջեին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի Է՝ ՀՀ իշխանությունները հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, սակայն այդպես էլ չեն գտնում այդ հրեշին։ Սա այն դեպքում, երբ նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում կոռուպցիան միանգամից աչքի է զարնում։ 2012 թվականի մարտի 27-ին Մշակույթի նախարարության և ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս», գերմանական «Սալզբրեններս թեյջթեք աուդիո և վիդեո մեդինսիսթեմս», «Էլեքթրոնիք թիաթր քոնթրոլս» և հայաստանյան «Արթսթեք» ՍՊԸ-ի միջև 8 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքվել, որով պետք է իրականացվեր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի երկու դահլիճի տեխնիկական վերազինումը։ Սակայն արդյունքում մեկ դահլիճի վերազինումն է տեղի ունեցել։ Բացի այդ՝ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ներկրված ապրանքների ուշ մաքսազերծման պատճառով Մշակույթի նախարարությունը պետբյուջեին 35 մլն 319 հազար դրամի վնաս է պատճառել։ Ահա այսպես, մի կողմից գործ ունենք պետական միջոցները սխալ ծախսելու, մյուս կողմից էլ՝ պաշտոնեական անփութության հետ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր