Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 10-ին
մ.թ.ա. 323 թ. – համաձայն պատմիչ Դիոգենես Լաերտացու, մահացել են մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին և անտիկ աշխարհի հայտնի փիլիսոփա Դիոգենես Սինոպացին:
1909 թ. – առաջին անգամ օգտագործվեց «SOS» ազդանշանը:
1921 թ. – ծնվել է Արքայազն Ֆիլիպը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը:
1926 թ. – մահացել է Կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին (ծն. 1852 թ.):
1943 թ. – հունգարացի Լասլո Բիրոն Արգենտինայում իր հայտնագործած գնդիկավոր գրիչի համար ստացավ արտոնագիր:
1967 թ. – մահացել է Սփենսեր Թրեյսին, ամերիկացի նշանավոր դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր (ծն. 1900 թ.):
2000 թ. – բացվեց Լոնդոնի Միլենիում կամուրջը: