Հետախուզվողը հայտնաբերվել էր Գերմանիայի Հանրապետությունում
ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ, Ստեփանակերտի քաղվարչության և ՀՀ ոստիկանության ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Գերմանիայի Հանրապետությունում հայտնաբերվել և հունիսի 9-ին քաղաք Ստեփանակերտ է էտապավորվել Գագիկ Գուրգենի Սարգսյանը (ծնված 1968թ., հաշվառված է ք. Ստեփանակերտ Նաբերեժնայա փ. տ. 29), ով ԼՂՀ նախկին քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար 28.09.2012թ-ից հետախուզվում էր Ստեփանակերտի քաղվարչության կողմից: