211652_close_icon
views-count5166 դիտում article-date 19:30 10-06-2016

Փոխնախարար Շավարշ Քոչարյանի աշխատանքային այցը Աշտարակ քաղաք

ՀՀ վարչապետի` Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու հանձնարարականի շրջանակում հունիսի 10-ին կայացավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային այցն Աշտարակ և հանդիպումը քաղաքի բնակչության հետ: ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղությունները և խնդիրները, փոխհարաբերություններն անմիջական հարևանների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպական միության հետ: Շավարշ Քոչարյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիային և ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:

Նմանատիպ նյութեր