211652_close_icon
views-count1342 դիտում article-date 19:00 10-06-2016

Կամավոր հանձնել են զենք-զինամթերք

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Կարինե Բ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի` 257, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 8 փամփուշտ, «Ֆ1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, «ՊՄՆ-2 ՏԳ-40» հակահետևակային ական, ինքնաձիգի դատարկ 2 փամփշտատուփ և ինքնաձիգի նռնականետի 2 նռնակ: *** Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 1962 թ. ծնված Գագիկ Ա.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 20 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ, ինքնաշեն նռնակ` պայթուցիչով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր